15:10 | 16.09.15 | Նորություններ | 3093
Beeline-ի եւ Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Beeline-ը շարունակում է աջակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Մենք հատկապես կարեւորում ենք այնպիսի մշակութային միջոցառումների անցկացումը, որոնք հաջողություն ունեն թե´ Հայաստանում, եւ թե´ այլ երկրներում, քանի որ մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձությունները հնարավոր է առավելագույնս հասանելի ձեւով ներկայացնել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նման մշակութային միջոցառումները նպաստում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը ողջ աշխարհում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Արմենիադա» բեմադրության ցուցադրությանն աջակցում են նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատունը, ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները։
Բեմադրության ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: