16:41 | 03.09.15 | Նորություններ | 4208
«Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո հանդես եկող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը միացել է Ֆրանկֆուրտի DE-CIX եւ Մոսկվայի MSK-IX տրաֆիկի եւ բովանդակության փոխանակման (Internet Exchange) միջազգային կենտրոններին։
Ընկերությունը ներդրումներն ուղղել է միմյանցից անկախ երկու միջազգային օպտիկական մալուխային համակարգերի միացումներին՝ դրանով իսկ ապահովելով ցանցերի աշխարհագրական եւ տեխնիկական անկախությունը։
Նշված հարթակների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը ուղղակիորեն փոխկապակցվել է միջազգային հեռահաղորդակցության (France Telecom, TeliaSonera, Telenor, Deutshche Telekom, այլ) եւ բովանդակություն տրամադրող հեղինակավոր ընկերությունների (Google, Facebook, e-Bay, Apple, այլ) ռեսուրսներին։
«Տրաֆիկի փոխանակման միջազգային կենտրոններին միանալն ուղղված էր ինչպես կորպորատիվ բաժանորդներին, այնպես էլ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, նաեւ շուկայում ընկերության հերթական մրցակցային առավելության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում: