14:39 | 03.09.15 | Նորություններ | 3846
Beeline-ը հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության շարունակման մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության եւ համակարգչային գրագիտության բարձրացմանը:
Կենտրոնի սաներն այժմ կարող են օգտվել նաեւ Beeline IPTV ծառայությունից, որի շրջանակում նրանց հասանելի կլինեն 50-ից ավելի տեղական եւ արտասահմանյան հեռուստաալիքներ:
«Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կենտրոնի սաները հնարավորություն ունեն օգտվելու Beeline Hi-Line ինտերնետի եւ IPTV ծառայություններից, ինչն ուսուցման գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ եւ օգնում նրանց մշտապես մնալ կապի մեջ ու լինել տեղեկացված թվային տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ընկերության աջակցության շնորհիվ 2012-ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Երկարատեւ համագործակցության արդյունքն է նաեւ արդեն բարի ավանդույթ դարձած Beeline-ի նախաձեռնությամբ ընկերության աշխատակիցների սեփական միջոցներով «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների համար տարբեր միջոցառումների կազմակերպումը»,- ասված է Beeline-ի հաղորդագրությունում: