10:10 | 03.09.15 | Նորություններ | 1037
Windows 10 օպերացիոն համակարգը, որը գործարկվել է այս տարվա հուլիսի 29-ին, զբաղեցնում է համաշխարհային շուկայի 5.21%-ը:
Այս ցուցանիշով այն ընդամենը մեկ ամսում առաջ է անցել Windows Vista եւ Windows 8 համակարգերից:
Հետազոտությունն անցկացվել է Net Applications-ի կողմից:
Windows 10-ի թարմացումը, որ կարելի է անվճար իրականացնել Windows 7, 8 եւ 8.1 տարբերակների դեպքում, վերջին մեկ ամսում ներբեռնվել է շուրջ 75 մլն անգամ:
Համեմատության համար նշենք, որ օրինակ Windows 8-ին կես տարի է պահանջվել՝ 100 մլն-ի սահմանագիծն անցնելու համար:
Windows 10-ի ծրագրային ապահովման մշակողները կանխատեսում են, որ առաջիկա 2-3 տարիներին այդ օպերացիոն համակարգով աշխատող սարքերի թիվը կգերազանցի 1 մլրդ-ը (այդ թվում՝ անհատական համակարգիչներ, սմարթֆոններ, պլանշետներ, նոութբուքեր եւ խաղային սարքեր):
Այսօր ամենապահանջված օպերացիոն համակարգը շարունակում է մնալ Windows 7-ը (57.6%):