12:03 | 28.08.15 | Նորություններ | 4293
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում գտնվող հյուրատանը սկսել է մատակարարել լայնաշերտ ինտերնետի, IP հեռախոսակապի եւ IP հեռուստատեսության ծառայություններ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ այդ ծառայությունների շնորհիվ այցելուները կարող են օգտվել «օպտիկամանրաթելային ապահով եւ հուսալի ուղիներով մատուցվող IP-ի հիման վրա գործող ծառայությունների փաթեթից»:
«Նոր սերնդի IP հաղորդակցության ծառայությունների մատուցումը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ բիզնես ռազմավարության մաս է կազմում՝ միտված շուկայի դիվերսիֆիկացմանը: Այս լուծումն իր հերթին պայմանավորված է տեղեկատվական մեկ ընդհանուր միջավայրում ստացիոնար ու շարժական սարքերը, ինչպես նաեւ հեռուստատեսությունը կոնվերգենտ լուծումների միջոցով միավորելու աճող միտումներով»,- ասված է հաղորդագրությունում: