ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
16:17 | 05.05.15 | Նորություններ | 987
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր, Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ, այցելել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն:
Նա զրուցել է մի խումբ ՏՏ ստարտափ ընկերությունների եւ ուսանողների հետ, ինչպես նաեւ շրջագայել կենտրոնում եւ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում:
«Բացի ինովացիոն լուծումների ու տեխնոլոգիաների զարգացման հարցում ունեցած մեծ ներդրումից, «Մայքրոսոֆթը» նաեւ իր նպաստն է բերում Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցում: Այս կարգի պետական-մասնավոր գործընկերությունները միավորում են բոլոր շահագրգիռ կողմերին եւ դառնում արդյունավետ հարթակ՝ հաղթահարելու այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին է մտավոր սեփականության պաշտպանությունը՝ համատեղ մշակելով մտավոր սեփականության պաշտպանության ռազմավարություններ, որ բխում են բոլոր կողմերի շահերից»,- ասել է դեսպանը:
Մտավոր սեփականության միջազգային օրը նշվում է ամեն տարի այն նույն օրը, երբ 1970թ. հիմնադրվել է Մտավոր սեփականության միջազգային կազմակերպությունը (WIPO):
Նշենք, որ 2013թ. BSA-ի (Business Software Alliance) դիտարկումների տվյալներով՝ ծրագրային ապահովման ոլորտում բացահայտված հենության մակարդակը Հայաստանում 86% է: