ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մայիսի 2-ի երեկոյան տեղի ունեցած կապի խափանումը կիրակի՝ մայիսի 3-ի ժամը 02:00-ի դրությամբ վերացվել է:
Ընկերությունում նշել են, որ խնդիրը պայմանավորված էր ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանմամբ:
Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել, իսկ ընկերության զանգերի կենտրոնը սովորականից մեծ թվով զանգեր է գրանցել:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է»,- նշել են ընկերությունում: