16:52 | 07.04.15 | Նորություններ | 4398

Orange-ը նոր կանխավճարային ծառայություն է ներկայացրել

Orange-ն այսօր ներկայացրել է իր նոր կանխավճարային ծառայությունը:

Այսուհետ Orange-ի կանխավճարային ծառայության նոր եւ առկա բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել 3 նոր կանխավճարային փաթեթներից:

Ակտիվացնելով «Orange 500» փաթեթը՝ բաժանորդները կստանան 500 րոպե ցանցի ներսում եւ 50 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange 1000» փաթեթն ակտիվացնողները ոչ միայն կստանան 1000 րոպե ցանցի ներսում եւ 50 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ, այլեւ՝ 10 րոպե՝ իրենց նախընտրած միջազգային ուղղությամբ խոսելու համար:

Այն բաժանորդները, որոնք կակտիվացնեն «Orange 1500» փաթեթը, կօգտվեն ինչպես ձայնային, այնպես էլ բջջային ինտերնետ ծառայություններից՝ ստանալով 1000 րոպե ցանցի ներսում եւ 500 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ, որը սպառելուց հետո նրանք կշարունակեն օգտվել մինչեւ 256կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից: Բացի այդ, Orange-ի կանխավճարային բաժանորդները կունենան տեղական այլ ցանցեր եւ ԼՂՀ զանգահարելու հնարավորություն՝ Հայաստանում գործող լավագույն 15 դրամ/րոպե սակագնով:

«Այսօր ներկայացնում ենք լիովին նոր եւ նորարար կանխավճարային ծառայություն: Այսուհետ Orange-ի բաժանորդները հնարավորություն կունենան ազատորեն ընտրել կանխավճարային 3 մատչելի փաթեթներից այն մեկը, որը լավագույնս կբավարարի իրենց պահանջները՝ սկսած ընդամենը 500 դրամ ամսավճարից: Մեր բաժանորդներն այլեւս ստիպված չեն լինի ընտրություն կատարել ցանցի ներսում, ցանցից դուրս կամ նույնիսկ միջազգային զանգերի միջեւ, ձայնային ծառայությունների եւ բջջային ինտերնետի միջեւ: Ինտերնետ ծառայությունների ակտիվ օգտատերերը, վստահ եմ, կգնահատեն բջջային ինտերնետի մեր նոր առաջարկը, որն առաջին անգամ Հայաստանում համատեղում է գերարագ եւ անսահմանափակ բջջային ինտերնետը: Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար»,- ասել է «Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Orange 500», «Orange 1000», եւ «Orange 1500» փաթեթների վավերականության ժամկետը 30 օր է, փաթեթները վերաակտիվացվում են ավտոմատ կերպով: Orange «Սուպեր Պարզ» կանխավճարային պլանին միացող բաժանորդները «Orange 500» առաջին փաթեթը կստանան անվճար: Նոր կանխավճարային փաթեթները կարող են ակտիվացնել նաեւ «Սուպեր Պարզ» եւ «Orange Բարեւ» սականգնային պլանների առկա բաժանորդները, ինչպես նաեւ այլ սակագնային պլաններից «Սուպեր Պարզ» եւ «Orange Բարե» սականգնային պլաններ անցած բաժանորդները:

Հիշեցնենք, որ Orange-ի բոլոր կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն ընտրել մեկ սիրելի համար եւ ընդմիշտ իրար հետ խոսել անվճար: