13:41 | 07.04.15 | Նորություններ | 3879

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Երիտասարդական նվագախմբին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2015թ. շարունակում է աջակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է աջակցել մի կոլեկտիվի, որը կազմված է երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներից: Հաճելի է տեսնել այն ոգեւորությունը, նվիրումը եւ բարձր որակ ստանալու ձգտումը, որով աշխատում է նվագախումբը: Անշուշտ, դրանով են պայմանավորված կոլեկտիվի հաջողություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք փորձում ենք հնարավորինս նպաստել, որ այս երիտասարդները հայրենիքում մնալու եւ իրենց մասնագիտական ոլորտում լիարժեք ինքնարտահայտվելու եւ կայանալու հնարավորություն ունենան»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ վերջերս Երիտասարդականը՝ որպես պաշտոնական նվագախումբ, արդեն երկրորդ անգամ մասնակցել է Լիբանանում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ ներդրել է դասական երաժշտության համերգների առցանց հեռարձակման մշակույթը:

«Բարձրարժեք մշակույթը հանրությանը հասցնելու գործում մենք միշտ զգում ենք մեկենասների կարիքը: Հայաստանում այդ առաքելությունը ստանձնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Ռալֆ Յիրիկյանը»,- ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։