Այսօր Երեւանում եւ խոշոր մարզկենտրոններում գտնվող Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ընկերության աշխատակիցները շնորհավորել են կանանց եւ աղջիկներին Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Գրասենյակ այցելած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ստացել են ծաղիկներ եւ նվերներ:
Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը կանանց եւ աղջիկների տոնը շնորհավորել է Ամիրյան հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին այս հիասքանչ տոնի կապակցությամբ: Թող որ այսօրվա տոնական տրամադրությունը մշտապես ուղեկից լինի ձեզ` պարգեւելով բազում անմոռանալի ակնթարթներ եւ դարձնելով կյանքն ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։