Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
15:28 | 31.03.15 | Նորություններ | 4500
Beeline-ը հայտարարում է Beeline Smart սմարթֆոնի գնորդների համար հատուկ առաջարկի եւ խաղարկության անցկացման մասին:
2015թ. ապրիլի 6-ին` ժամը 20:00-ին, Հյուսիսային պողոտայի Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում մեկնարկում է Beeline Smart սմարթֆոնների վաճառքը: Առաջին 100 գնորդներն անվճար կստանան Beeline «գեղեցիկ» հեռախոսահամարներ, իսկ ժամը 22:00-ին սմարթֆոնի գնորդների միջեւ կխաղարկվի հատուկ մրցանակ:
«2014թ. դեկտեմբերին Beeline Smart-ը դարձավ ամենավաճառվող սմարթֆոնը Հայաստանում: Ընդհանուր առմամբ բոլոր սմարթֆոնները վաճառվեցին նախատեսվածից ավելի շուտ: Այս ամենը պայմանավորված է սմարթֆոնի գերազանց հատկանիշներով, գրավիչ դիզայնով եւ մատչելի գնով: Մեզ դիմել են բազմաթիվ բաժանորդներ Beeline Smart-ը կրկին առաջարկելու խնդրանքով: Ուրախ ենք հայտարարելու, որ սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի բազմաթիվ նվերներով եւ հատուկ մրցանակի խաղարկությամբ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline Smart սմարթֆոնի տեխնիկական հատկանիշների մասին լրացուցիչ՝ այստեղ: