17:01 | 14.11.14 | Նորություններ | 6811

Orange-ը մեկնարկեց iPhone 6 եւ iPhone 6 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը Հայաստանում

Այսօր Orange-ը մեկնարկեց iPhone 6 եւ iPhone 6 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը Հայաստանում:

«Լինելով Apple-ի iPhone սմարթֆոնների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ այսօր մենք ուրախ ենք մեկնարկել երկար սպասված iPhone 6 եւ iPhone 6 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը՝ դրանք հասանելի դարձնելով մեր խանութներում, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: iPhone սմարթֆոններ օգտագործող բաժանորդների համար ներկայացնում ենք բացառիկ առաջարկ. նոյեմբերի 21-ից նրանք հնարավորություն կունենան իրենց  հին iPhone-ները հանձնելու դիմաց, iPhone 6 եւ iPhone 6 Plus սմարթֆոնները ձեռք բերել հավելյալ զգալի զեղչերով» - ասել է Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Orange-ի հատուկ առաջարկը գործելու է առաջին 100 բաժանորդների համար, ովքեր նոր iPhone-ները ձեռք կբերեն Orange-ի կենտրոնական խանութից՝ 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին:

Հավելյալ զեղչերը տրամադրվելու են iPhone 4, iPhone 4S, iPhone 5, iPhone 5C եւ iPhone 5S մոդելների համար:

Առանց Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ iPhone 6 16GB մոդելը կարելի է ձեռք բերել 399 000 դրամով, իսկ 64GB մոդելը՝ 459 000 դրամով:

iPhone 6 Plus 16GB մոդելը հասանելի է 469 000 դրամով, իսկ iPhone 6 Plus 64GB-ը՝ 539 000 դրամով:

Orange-ի Դելֆին, Պանտերա եւ Թիթեռ ամսական բաժանորդագրություններին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս նոր սմարթֆոնները կարելի է ձեռք բերել զեղչված գներով: Պանտերա ամսական բաժանորդագրության օգտատերերը զեղչից բացի կստանան ներառված շարժական ինտերնետի լրացուցիչ փաթեթ:

Սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ՝ այցելելով http://www.orangearmenia.am/iphone6/ կայք: