17:42 | 11.09.14 | Նորություններ | 2107
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 34 մլն. դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից չորրորդ լաբորատորիան ստեղծելու համար, որի բացումը կայացել է այսօր:
Ծրագիրն իրականացվում է «Սինոփսիս Արմենիա»-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համատեղ կրթական ծրագրի շրջանակում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ, լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին եւ չափանիշներին, կապահովվի համակարգչային տեխնիկայով:
«Մենք հետեւողականորեն եւ շարունակաբար աջակցել ենք կրթության տարբեր ուղղություններին, համապատասխան ծրագրերին, եւ կշարունակենք դա անել: Որքան ավելի առողջ լինի մեր կրթությունը, այնքան ավելի հուսալի կլինի մեր ապագան»,- իր խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ծրագիրը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության (ՏՀՏ) ոլորտում գերժամանակակից գիտելիքներով եւ գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության հաջողված օրինակ է», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: