16:20 | 11.09.14 | Նորություններ | 3473
Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում տեղի ունեցավ «365 օր Նուռքարտի հետ» համատեղ ակցիայի լավագույն 100 մասնակիցների պարգեւտրման արարողությունը։
«365 օր Նուռքարտի հետ» համատեղ ակցիան մեկնարկել է սույն թվականի հունիսի 1-ին եւ շարունակվելու է 1 տարի։ Ակցիային մասնակցելու համար Նուռքարտի քարտապանները Beeline NUR սակագնային փաթեթի շրջանակում յուրաքանչյուր ամիս պետք է ծախսեն առնվազն 500 ՀՀ դրամ, ինչպես նաեւ կատարեն անկանխիկ գործարքներ NURCARD-ի 5 եւ ավել գործընկերների մոտ։
Մասնակիցները կուտակում են բոնուս միավորներ յուրաքանչյուր անկանխիկ վճարումից, ինչպես նաեւ ստանում են 1 բոնուս միավոր յուրաքանչյուր ծախսած 100 դրամի դիմաց Beeline–NUR սակագնային փաթեթի շրջանակում: Յուրաքանչյուր եռամսյակը մեկ, ամենաշատ միավոր հավաքած 100 մասնակիցները պարգեւատրվում են արժեքավոր նվերներով, իսկ տարվա լավագույն մասնակիցներն ընտրվելու են ընթացիկ 4 եռամսյակի արդյունքների տվյալների ամփոփմամբ:
«Նուռքարտի հետ համագործակցությունը, մեր բաժանորդների համար շփումը դարձնում է ոչ միայն պարզ եւ հարմար, այլ նաեւ շահավետ։ Մեր բաժանորդները ծրագրի շրջանակում կուտակում են բոնուս միավորներ, որոնք հետագայում կարող են փոխարինել բազմաթիվ նվերներով։ Շնորհավորում եմ Ձեզ եւ ցանկանում, որ այս նվերները դարձնեն Ձեր կյանքն ավելի վառ եւ լի տպավորություններով։ Հաճելի է, որ մենք կարողացանք մի փոքր ուրախություն պարգեւել մեր բաժանորդներին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline Նուռքարտ համագործակցությունն արդեն լայն դրական արձագանք է գտել մեր քարտապան-բաժանորդների շրջանակներում: Մեր համատեղ ակցիայում ակտիվ մասնակցությունը դրա վառ ապացույցն է: Սա մեր առաջին եռամսյակի ամփոփումն է, որից հետո ակցիան դեռ շարունակվելու է եւ մեր այլ մասնակիցներ եւս հնարավորություն կունենան մասնակցելու եւ ստանալու նվերներ: Շնորհավորում եմ այսօրվա մեր ներկաներին, միանշանակ կարող եմ ասել, որ այսուհետ եւս Beeline ընկերության հետ համագործակցությունը ուղղված է լինելու մեր քարտապան-բաժանորդներին լավագույնը մատուցելուն»,– նշել է NURCARD–ի գլխավոր տնօրեն Մարինա Դալաքյանը։
Նշենք, որ ակցիան ամփովելու է 2015թ-ի մայիսի վերջին, որի ժամանակ լավագույն 3 մասնակիցները կստանան նվեր տուրիստական ուղեւորություն դեպի Իտալիա, Պրագա եւ Դուբայ, եւս 6 մասնակից կստանան նորագույն սերնդի հեռուստացույցներ եւ սմարթֆոններ: