15:32 | 15.08.14 | Նորություններ | 4285
Beeline–ը հայտարարել է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության շարունակության մասին, որն ուղղված է երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության եւ համակարգչային գրագիտության բարձրացմանը:
«Beeline–ի սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնելու մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Բարձրորակ կրթություն ստանալը առանց համակարգչային հմտությունների ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է: Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման ուսուման գործընթացում, աշխատանքում եւ շփման մեջ: Մենք ուրախ ենք հերթական անգամ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաներին ընձեռել ուսուցման ժամանակակից հնարավորությունները»,–նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք ողջունում ենք «ԱրմենՏել» ընկերության այս նախաձեռնությունը եւ հուսով ենք, որ մեր կենտրոնի սաներն այս աջակցության շնորհիվ կշարունակեն էլ ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի եւ նոր տեխնոլոգիաների հնարավորությունները։ Ես ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Beeline–ին մեր սաներին ողջ տարվա ընթացքում շարունակական հոգատարություն ցուցաբերելու համար»,– նշել «Նագաշյան Մանուկների տուն» Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը։
Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012 թ–ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, ինչպես նաեւ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, սաների համար կազմակերպվել է ամանորյա տոնակատարություններ եւ այլն։ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է 2012 թ-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո: