14:13 | 14.08.14 | Նորություններ | 2245

Բջջային գովազդի համաշխարhային ծավալները 2013-ին աճել են 92%-ով

Բջջային գովազդի համաշխարհային ծավալները 2012թ. համեմատ նախորդ տարի աճել են 92%-ով` հասնելով $19.3 մլրդ-ի:

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Interactive Advertising Bureau (IAB) եւ IHS Technology ընկերությունների համատեղ հետազոտությունը: 

Առավել մեծ աճ է գրանցել բաներային գովազդի հատվածը, որտեղ եկամուտը աճել է 123%-ով: Բջջային սարքերում տեղադրվող բովանդակային /քոնթենթային/ գովազդը գրանցել է 92% աճ:

IAB-ի տվյալների համաձայն, աճը պայմանավորված է սմարթֆոնների` շուկա ակտիվ մուտքով, ինչպես նաեւ մոբայլ ինտերնետի համար նախատեսված առավել էժան սակագնային փաթեթների տարածմամբ: Մոբայլ հաղորդագրություններում գովազդի հատվածն ամենափոքր աճն է գրանցել` կազմելով 19.4%: 

Շուկայի եկամտի հիմնական աղբյուր շարունակում է մնալ բովանդակային գովազդը`49% կամ $9.5 մլրդ: Բաներային գովազդը կազմում է շուկայի եկամտի 41.5%-ը կամ $8 մլրդ, իսկ SMS գովազդը` 9.6% կամ $1.9 մլրդ:

Աշխարհագրական տեսանկյունից, մոբայլ գովազդի շուկան առավել մեծ աճ է գրանցել Լատինական Ամերիկայում: Այնուամենայնիվ, չնայած գրանցված եռապատիկ աճին, տարածաշրջանին բաժին է ընկնում ընդհանուր եկամտի մոտ 1%-ը: Հյուսիսային Ամերիկայում մոբայլ գովազդից ստացված եկամուտներն աճել են 122%-ով: Այս տարածաշրջանին բաժին է ընկնում համաշխարհային եկամտի մոտ 42%-ը: Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, ապա այստեղ աճի տեմպերը գրեթե կրկնապատկվել են` կազմելով համաշխարհային եկամտի 17%-ը: