Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին 24 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi (4G)» մոդեմը՝ հատուկ պայմաններով:
Գրպանում տեղավորվող այս սարքն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ եւ ունի հետեւյալ առավելությունները.
• ինտերնետի եւ Wi-Fi ցանցի հնարավորություն` մինչեւ 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր եւ այլն),
• պաշտպանված ներքին ցանց եւ ինտերնետ,
• անմիջապես համակարգչից SMS ուղարկելու եւ ստանալու հնարավորություն:
Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi (4G)»-ի գինը 60 000 դրամ է:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: