ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին:
Դրա ընդունումը թելադրված է պետական մարմինների կողմից ծառայությունների էլեկտրոնային ձեւով մատուցման եւ այդ ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման տեխնիկական համակարգերի միասնականության, անվտանգության եւ փոխգործակցության ապահովման անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: