09:55 | 07.07.14 | Նորություններ | 1218

Մեկնարկել է «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հայտերի ընդունումը

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը մեկնարկել է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը:

Մրցույթը նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների եւ տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար:

«Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առեւտրայնացմանը Հայաստանի զարգացմանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Մրցույթի շրջանակում հաղթողներին կտրամադրվեն ֆինանսական աջակցություն, մենթորների հետ կապեր հաստատելու հնարավորություն, տեխնոլոգիաների առեւտրայնացման ռազմավարությունների մշակման եւ բիզնեսի զարգացման փորձի փոխանցում:

Մասնակցության հայտերի վերջնաժամկետը 2014թ. օգոստոսի 8-ն է: Գրանցման մանրամասներին ծանոթանալու համար հետեւեք այս հղմանը:

Մրցույթի կազմակերպիչներն են CRDF Global կազմակերպությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը: