15:10 | 04.07.14 | Նորություններ | 3436
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) Beeline-ի աջակցությամբ շարունակվում է 2014թ. ապրիլին մեկնարկած «Կախարդական լաբիրինթ» կրթական ծրագիրը:
«Կախարդական լաբիրինթ» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի ստեղծագործություններին եւ փիլիսոփայությանը եւ կիրառել այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Այն նաեւ հրաշալի առիթ է վայելելու ամառային հանգիստը ստեղծագործական մթնոլորտում»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին կկարողանանք պարգեւել մեր փոքրիկներին եւ նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ եւ տրամադրել արվեստի հետ անմիջական շփման հարթակ»,-նշել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների եւ գրանցումների համար զանգահարել` +37410 54 19 32/34: