16:38 | 03.07.14 | Նորություններ | 3701

Beeline-ն առաջարկում է ռոումինգ 29,99 դրամով Ռուսաստանում, ԱՊՀ այլ երկրներում, Իտալիայում եւ Վրաստանում

Beeline–ը գործարկում է «Կապի մեջ» ծառայությունն, որը ռոումինգի ցածր գների աննախադեպ առաջարկ է։ Գտնվելով Beeline ցանցում Վրաստանում, Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում, Wind ցանցում Իտալիայում կամ Kyivstar ցանցում Ուկրաինայում՝ բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 29,99 դրամ մեկ միասնական սակագնով։ 1ՄԲ բջջային ինտերնետի եւ ելքային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 29,99 դրամ։  Մուտքային SMS հաղորդագրություններն անվճար են։

«Կապի մեջ» ծառայության գործարկման հետ կապված Beeline–ում այսօր անց է կացվում «Ռոումինգի օր» միջոցառումը։ Ընկերության գլխավոր տնօրենը եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում բաժանորդներին ներկայացնում էին «Կապի մեջ» նոր ծառայությունը եւ ակտիվացնում այն մոտ ժամանակներս արտերկիր մեկնող բաժանորդների համար:

«Beeline բաժանորդների համար ամառային արձակուրդներն այսուհետ չեն ասոցացվի ռոումինգի բարձր գների հետ։ Այս ամառ մեր բաժանորդներն աշխարհի 8 երկրում կօգտվեն Beeline ցանցից գրեթե նույն սակագնով, ինչ Հայաստանում»,- ասել է Հայաստանում  Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Կապի մեջ» ծառայությունը ակտիվացնելու համար հաճախորդը պետք է իր բջջային հեռախոսից հավաքի *655# հրահանգը։ Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է անվճար ակտիվացնել ռոումինգը՝ հավաքելով #351*0000# հրահանգը։

Ծառայությունը գործում է մինչեւ 30.09.2014թ. ներառյալ: