17:38 | 06.05.14 | Նորություններ | 4330

ԱրմենՏել-ը նորացրել է Beeline Բոնուս ծրագիրը

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարում է նորացված «Beeline Բոնուս» ծրագրի մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս բաժանորդին կապի ծառայությունների դիմաց կուտակել բոնուսային միավորներ։

Այսուհետ ծրագրի բոլոր մասնակիցները կարող են փոխարինել կուտակված միավորները «գեղեցիկ համարներով», ներցանցային րոպեներով, SMS հաղորդագրություններով, ինտերնետ փաթեթներով, Beeline USB-մոդեմներով եւ քարտերով, ինչպես նաեւ ստանալ զեղչ բջջային հեռախոսների ձեռքբերման ժամանակ։

«Beeline Բոնուս» ծրագրի շրջանակում օրվա ընթացքում ձայնային ծառայությունների կամ ուղարկված SMS հաղորդագրությունների համար ծախսված յուրաքանչյուր 50 դրամի դիմաց բաժանորդը կստանա 5 միավոր։ Օրվա ընթացքում հավաքված միավորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 20–ը։ Բոնուսային միավորները գործում են անժամկետ։ 

«ԱրմենՏել-ը հրավիրում է բոլոր բաժանորդներին միանալ «Beeline Բոնուս» նորացված ծրագրին եւ սովորական շփման ընթացքում ստանալ միավորներ։ Մտածելով առավելագույն հարմարավետության եւ պարզության մասին՝ մենք հնարավորություն ենք ընձեռում մեր բաժանորդներին ինքնուրույն ընտրել ինչով փոխարինել միավորները եւ պարբերաբար ընդլայնում ենք այդ հնարավորությունը։ Այժմ դրանք կարող են լինել մեր ծառայությունները, «գեղեցիկ համար»-ները կամ բջջային հեռախոսների եւ սմարթֆոնների ձեռքբերման ժամանակ տրամադրվող զեղչը։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է օգտագործել կուտակված միավորներն ըստ հայեցողության»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բոնուսային համակարգը հասանելի է հետվճարային եւ կանխավճարային հաշվարկային համակարգի  ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին, կանխավճարային հաշվարկային համակարգի  իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին եւ «Իմ կազմակերպություն» ծրագրի  մասնակիցներին:

Բոնուսային ծրագրում գրանցվելու համար կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները պետք է հավաքեն *777# USSD հրահանգը, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները՝ զանգահարեն 0674777 համարին: Բոնուսային ծրագրին գրանցումն անվճար է:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել չօգտագործված բոնուսային միավորների քանակը եւ բոնուսային փաթեթների մնացորդը՝ ուղարկելով *105# USSD հրահանգը, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները՝ *706# USSD հրահանգի օգնությամբ։