18:05 | 23.04.14 | Նորություններ | 3128

Oրանժի բաժանորդներից մեկը կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը

Orange-ի բաժանորդներից մեկն այս տարի եւս կդառնա Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր:

Օրանժ Արմենիայի ֆեյսբուքյան էջում կազմակերպվող վիդեոմրցույթի հաղթողը կստանա դեպի Կանն ուղեւորության ամբողջական փաթեթ երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ եւ մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով՝ աշխարհահռչակ կինոաստղերի հետ միասին:

«Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Orange-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում որպես պատվավոր հյուր մասնակցել Կաննի միջազգային կինոփառատոնին: Սա բացառիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում եւ գնահատում են կինոն: Ակնկալում ենք մեր բաժանորդների ակտիվ մասնակցությունն այս մրցույթին եւ անհամբեր սպասում ենք նրանց յուրօրինակ տեսանյութերին», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Մրցույթին մասնակցելու համար Orange-ի բաժանորդները պետք է պատրաստեն «Երազ տեսա. կինոյում էի» թեմայով կարճ տեսանյութ, բեռնեն այն եւ մինչեւ մայիսի 6-ը տեսանյութի հղումն անձնական նամակով ուղարկեն Orange-ի Բաժանորդների սպասարկման թիմի ֆեյսբուքյան էջին՝  նամակում նշելով իրենց ամբողջական անունն ու ազգանունը, անձնագրային տվյալները, Orange հեռախոսահամարը, ինչպես նաեւ լրացուցիչ կոնտակտային հեռախոսահամար: Հաստատվելուց հետո տեսանյութերը կհրապարակվեն Orange-ի ֆեյսբուքյան էջում եւ հասանելի կլինեն քվեարկության համար:

Քվեարկության ավարտին` մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ առավելագույն թվով Facebook-քվեներ (like-եր) հավաքած տասնհինգ տեսանյութերը կքննարկվեն Orange-ի ժյուրիի կողմից, եւ դրանցից լավագույնին կշնորհվի մրցանակը: Ժյուրին հատկապես գնահատելու է տեսանյութերի յուրօրինակությունը, հումորը, ստեղծագործական ու հուզական կողմը, սակայն ոչ տեխնիկական որակը: Տեսանյութը կարելի է նկարահանել ինչպես տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով, այն չպետք է գերազանցի 1 րոպեն:

Հաղթող տեսանյութի հեղինակի անունը հայտնի կդառնա մայիսի 8-ին, Orange-ի գրասենյակում, ուր կհրավիրվեն ամենաշատ քվեներ հավաքած տասնհինգ տեսանյութերի հեղինակները:

Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել  http://orangearmenia.am/events/to-cannes/: