17:13 | 22.04.14 | Նորություններ | 4095
«ԱրմենՏել» եւ «Այ-Թի Պլազա» ընկերությունները պարգեւատրեցին բջջային սարքերի ակցիա-վաճառքին մասնակցած Beeline լավագույն աշխատակիցներին։
Ակցիայի նպատակն էր հաճախորդներին ծանոթացնել ժամանակակից հասանելի սարքավորումների օրինակներին եւ Beeline շարժական ինտերնետի նոր շահավետ սակագնային փաթեթներին։
Ակցիան, որը մեկնարկել էր դեռեւս փետրվարի 20–ին, իրականացվում էր Beeline վաճառքի եւ սպասարկման բոլոր գրասենյակներում։ Համատեղ իրականացված ծրագրի ընթացքում, Beeline աշխատակիցների կողմից վաճառվել է Prestigio ընկերության 350 սմարթֆոն եւ պլանշետային համակարգիչ։
Այսօր ընկերության գլխամասային գրասենյակում «ԱրմենՏել»-ի 9 աշխատակիցներ, ովքեր ապահովվեցին ամենբարձր ցուցանիշներն ակցիա վաճառքի շրջանակում, պարգեւատրվեցին մրցանակներով։
«Բջջային ինտերնետը, հավելվածները, սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների նորամուծությունները շարունակում են գրավել բջջային հաղորդակցությունների շուկան։ Որպես Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը պատասխանում է միջազգային միտմանն` առաջարկելով բջջային ինտերնետի նոր սակագներ եւ հասանելի սարքավորումներ գործընկերների հետ համագործակցության շրջանակում։ Մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր հաճախորդ, ով ընտրություն կկատարի ի օգուտ մեր ընկերության, ստանա առավելագույն պարզ եւ հարմար առաջարկների փաթեթ»,- նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։