11:07 | 26.02.14 | Նորություններ | 958

ՄՏՍ-ը կգնի Ericsson-ի հիբրիդային TV-լուծումը

ՄՏՍ-ը համաձայնագիր է կնքել Ericsson ընկերության հիբրիդային TV-լուծումը գնելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Digit.ru-ն, լուծման ներդրումը թույլ կտա համախմբել մալուխային հեռուստատեսության ծառայությունները ինտերնետ-հեռուստատեսության ինտերակտիվ հնարավորությունների հետ: Առաջին փուլի ընթացքում նախագիծը կգործարկվի Մոսկվայի քաղաքային հեռախոսային ցանցում, իսկ երկու տարվա ընթացքում արդեն կտարածվի Ռուսաստանում ՄՏՍ TV-ի ներկայության 160 քաղաքներում: 

Հիբրիդային լուծումը ծրագրային մակարդակով կկապակցի ՄՏՍ-ի բոլոր վճարովի TV-ծառայությունները, ներառյալ DVB-C ստանդարտի մալուխային հեռուստատեսությունը, IPTV-ն, OTT-պորտալ Stream-ը, ՄՏՍ-ի շարժական TV-ն եւ ինտերակտիվ ծառայությունները. հեռուստացույցի էկրանի միջոցով հասանելիությամբ վեբ-ծառայություններ, հետաձգված դիտման ծառայություն, տեսանյութեր ըստ պահանջարկի, ինչպես նաեւ catch up TV: 

ՄՏՍ-ում ակնկալում են, որ միասնական TV-ապրանքատեսակը թույլ կտա ավելացնել վճարովի հեռուստատեսության բաժանորդների թիվը եւ բարձրացնել լրացուցիչ ծառայություններից օգտվելու մակարդակը բջջային կապի բաժանորդների շրջանում: Բացի այդ, ՄՏՍ-ը նախատեսում է 30%-ով կրճատել քոնթենթի ձեռքբերման ծախսերը մեծածախ գնումների հաշվին` դիստրիբուցիայի մի շարք ալիքների շրջանակներում:

Ericsson-ի համար ՄՏՍ-ի հետ համաձայնագիրը կդառնա Ռուսաստանում ամենածավալուն հեռուստատեսային նախագծերից մեկը: