17:44 | 25.02.14 | Նորություններ | 2420
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր հյուրընկալել էր «365» խաղարկության առաջին փուլի հաղթողներին եւ նրանց հանձնել տվյալ ամսվա օրերի թվով սահմանված 28 մրցանակները` MTS Ego սմարթֆոնները:
Խաղարկությունը տեսագրվել էր փետրվարի 20-ին՝ առանց ընդհատման:
Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:
2013թ. հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին խաղարկվել եւ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաղթած բաժանորդներին էր տրամադրվել 100 սմարթֆոն:
Նոր՝ «365» խաղարկությունը կազմակերպվում է նոր սկզբունքով. մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար: Հաջորդ ամիս խաղարկվելու է 31 սմարթֆոն, ինչը համապատասխանում է մարտ ամսվա օրերի քանակին:
«Հատուկ» փաթեթն 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: