Փետրվարի 24-ին աշխատանքը վերսկսած www.Circle.am-ը դիմել է կայքերի տերերին` ներկայացնելով նոր կանոններն ու պայմանները:
Circle.Am-ի հիմնադիր Ավետիս Ավագյանի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
«Ինչպես տեսնում եք, ռեյթինգը փոխվել է.
- այլեւս չկա թրաֆիկի ռեյթինգ, կա կայքերի որակի ռեյթինգ,
- կայքերը գնահատում են մոդերատորները, ինչպես նաեւ հենց դուք։
Եթե այս փոփոխությունները Ձեզ հիասթափեցնում են՝ խնդրում եմ ներողամիտ լինեք։ Եթե Ձեզ պետք է կայքի վիճակագրություն՝ առաջարկում եմ օգտվել Google Analytics-ից։
Այն ամենը, ինչ նախատեսել էի Circle.Am-ի նոր տարբերակի համար, դեռ պատրաստ չե։ Անգամ բոլոր թարգմանությունները արված չեն։ Մոտակա օրերին ամեն ինչ կշտկվի։
Ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես է աշխատելու նոր համակարգը կարող եք տեղեկանալ այստեղ` https://www.circle.am/?go=support (հայերեն տարբերակը պատրաստվում է, այս պահին անգլերենն է միայն)։
Եթե Ձեր կայքերից որեւէ մեկը արդեն գնահատվել է մոդերատորներից որեւէ մեկը եւ գնահատականը 25%–ից բարձր է, ապա արդեն կարող եք ինքներդ գնահատել կայքերը։
Ինչպես հասկանում եք, ժամանակ կպահանջվի, որպեսզի մոդերատորները գնահատեն բոլոր կայքերը։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս հանգամանքին»։