14:54 | 25.02.14 | Նորություններ | 2959

Orange-ն ամսական բաժանորդագրությամբ նոր բաժանորդներին առաջարկում է հավելյալ հեռախոս եւ SIM քարտ

Orange-ը հայտարարեց իր հատուկ առաջարկի մեկնարկը՝ ամսական բաժանորդագրությամբ նոր բաժանորդներին հնարավորություն ընձեռելով որպես նվեր ստանալ հավելյալ հեռախոս:

Բոլոր նրանք, ովքեր 24 ամսով կբաժանորդագրվեն Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին` սկսած 4000 ՀՀ դրամից, ոչ միայն զեղչված գնով մեկ հեռախոս ձեռք բերելու հնարավորություն կունենան, այլեւ նվեր կստանան անվճար կանխավճարային SIM քարտ եւ եւս մեկ հեռախոս:

2 SIM քարտերի համար կակտիվացվի «Orange Իրար հետ» փաթեթը ՝ թույլ տալով օգտատերերին 6 ամիս շարունակ իրար հետ խոսել անվճար:

«Orange-ն առաջինն էր, որ իր բաժանորդներին  առաջարկեց հեռախոս ձեռք բերելու ամբողջական լուծում եւ հավատացած ենք, որ այս առաջարկը եւս մեկ անգամ հաստատում է, որ Orange-ի խանութները լավագույն վայրն են,  լավ հեռախոսների եւ որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու համար», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Երկրորդ հեռախոսը, որն արտադրված է Alcatel ընկերության կողմից, ունի 2ՄՊ ֆոտոխցիկ, MP3 նվագարկիչ եւ շարժական ինտերնետից օգտվելու հնարավորություն: Առաջարկը գործում է մինչեւ մարտի 31-ը՝ առաջին 5 000 նոր բաժանորդների համար: Առաջարկի վերաբերյալ այլ մանրամասներ կարելի է գտնել այստեղ: