13:26 | 21.02.14 | Նորություններ | 3111
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փետրվարի 22-ին Բագրատաշենի կապի հանգույցի տեղափոխման աշխատանքներ է իրականացնելու:
“Բագրատաշենի մաքսային կետում տարվող շինարարական լայնածավալ աշխատանքներով պայմանավորված՝ միջազգային հեռահաղորդակցության կապուղիների հնարավոր վնասը կանխելու նպատակով ընկերությունը կտեղափոխի Բագրատաշենի կապի հանգույցը շինաշխատանքների հրապարակից հեռու՝ ավելի ապահով վայր։
Վերը նշված տեղափոխման աշխատանքների ընթացքում հնարավոր են միջազգային կապի եւ ինտերնետ հասանելիության ժամանակավոր խափանումներ։
Տեղափոխման աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 22-ին գիշերը ժամը 2-ին եւ կավարտվեն առավոտյան ժամը 6-ին: Ընկերությունը մտադիր է օգտագործել տեխնիկական եւ մարդկային հնարավոր բոլոր ռեսուրսներն այս գործընթացն առավելագույնս սեղմ ժամկետում ավարտելու համար”,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: