ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնած նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի ամփոփման արդյունքում ընտրվել են երեք ծրագրեր:
Դրամաշնորհների են արժանացել «Երեւակ» (Ինստիգեյթ ՓԲԸ), WiCastr Software Ecosystem (WiCastr LTD) եւ «Ֆորկիզ» (Գիգնաթ ՍՊԸ) ծրագրերը:
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 10 հազարից մինչեւ $50 հազար:
Ըստ հանձնաժողովի, առավել բարձր գնահատականներ են ստացել այն թիմերը, որոնք ոչ միայն տեխնոլոգիապես հետաքրքիր լուծումներ են առաջարկել, այլեւ ավելի խորն են հասկացել շուկան ու ավելի մոտ են կոմերցիոն հաջողությանը:
«Դրամաշնորհային ծրագիրը շարունակական է լինելու, եւ նախատեսում ենք տարեկան մի քանի անգամ նման մրցույթներ անցկացնել»,- նշել է Էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը:
Մրցույթին հայտ էին ներկայացրել ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող 29 ընկերություններ եւ թիմեր: