10:39 | 04.02.14 | Նորություններ | 1084
Այսօր Սան Ֆրանցիսկոյում մեկնարկող Photonics West 2014 լազերային տեխնոլոգիաների եւ օպտիկայի ոլորտի մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են երեք հայկական ընկերություններ՝ «ԼՏ-Պիրկալ», «Սպեկտրալույս» եւ «Աստրա Կրիստալս»:
Photonics West-ը ամենաազդեցիկ մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է բիոֆոտոնիկի, բիոբժշկական օպտիկայի, արդյունաբերական լազերների, օպտոէլեկտրոնիկայի, միկրոֆաբրիկացման եւ կանաչ ֆոտոնիկի ոլորտում:
Հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամը: