17:08 | 03.02.14 | Նորություններ | 2410

Ծաղկաձորում հայտնաբերվել է ԱրմենՏել-ի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի դին

Ծաղկաձորում այսօր հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրադձեի դին:

Մեդիամաքս-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ԱրմենՏելի հասարակության հետ կապերի ծառայությունից` նշելով, որ դեպքի վերաբերյալ այլ մանրամասների դեռ չեն տիրապետում: Հայտնի է միայն, որ Արչիլ Մագրադձեն Ծաղկաձորում է եղել ոչ աշխատանքային` անձնական  պատճառներով:

Նշենք, որ Արչիլ Մագրադձեն ԱրմենՏելի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2013թ. հուլիսի 11-ից:

35-ամյա Արչիլ Մագրադձեն ամուսնացած է, ունի 4 երեխա: