Որոշ ժամանակ է, ինչ անհասանելի է Circle.am կայքը, որը գրանցում է այցելությունները հայկական կայքեր եւ վարկանշում դրանք:
http://www.circle.am/ կայք մուտք գործելիս հայտնվում է “Circle.Am is undergoing conceptual changes” գրությունը` «Circle.Am-ը ենթարկվում է կոնցեպտուալ փոփոխությունների»:
Մեդիամաքս-ը կփորձի կապ հաստատել Circle.Am համակարգի ղեկավար Ավետիս Ավագյանի հետ` մանրամասներին տեղեկանալու համար:
Այստեղ կարող եք կարդալ 2009 թվականին Ավետիս Ավագյանի հետ արված մեր հարցազրույցը: