13:26 | 21.11.13 | Նորություններ | 742
Երեւան: Մեդիամաքս: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակացիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց` պահանջելով վերանայել կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հավաքվել են կառավարության շենքի առջեւ` վանկարկելով «պատասխան» բառը:
Ակցիայի մասնակիցները Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել են, որ պահանջում են աշխատանքային համատեղ խումբ ստեղծել` պարտադիր կուտակային համակարգին անցումը քննարկելու համար:
Մասնակիցները նշել են, որ դեմ եմ պարտադիր բաղադրիչին` առաջարկելով համատարած կիրառել կամավոր կուտակային բաղադրիչը: