17:10 | 20.11.13 | Նորություններ | 946
Ամերիաբանկն ավարտել է VISA քարտերով ինտերնետ-էքվայրինգի ներդրման աշխատանքները:
«Բանկն առաջինն է Հայաստանում հաճախորդներին առաջարկում է էքվայրինգի ծառայություններ` իր իսկ կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի (vPOS/virtual POS) միջոցով: Վերջինս առեւտրային կետերին եզակի հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով ընդունելու VISA, MasterCard եւ ArCa քարտերով վճարումներ` խուսափելով լրացուցիչ եւ ժամանակատար ծրագրավորման եւ կարգաբերման խնդիրներից», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:
«Ամերիա» խմբի ուսումնասիրության համաձայն, էլ. առեւտրի ընդհանուր ծավալը (հայաստանյան եւ արտերկրի բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով իրականացված գործառույթներ) 2012թ. համար գնահատվում է 4.4 միլիարդ ՀՀ դրամ, միջին տարեկան աճը վերջին 2-3 տարիներին կազմել է 40-45%: