17:15 | 20.11.13 | Նորություններ | 2807
Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության առաջարկով Օրանժ Արմենիա ընկերության ներկայացուցիչները վերապատրաստման դասընթացներ են վարել Հայաստանի մարզերի մի շարք համայնքների հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների համար:
«Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը մեր ընկերության առաջնահերթություններից է, եւ մենք ուրախ ենք, որ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից եւս գնահատվում ենք որպես լավագույն սպասարկում ունեցող ընկերություններից մեկը Հայաստանում: Վստահ ենք, որ այս գիտելիքները մասնակիցներին անհրաժեշտ կլինեն իրենց ամենօրյա աշխատանքում, քանի որ նրանք նույնպես ամեն օր գործ են ունենում մեծ թվով այցելուների հետ, թեեւ` ոչ մասնավոր սեկտորում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: