16:42 | 24.10.13 | Նորություններ | 3358

ԱրմենՏել-ն աջակցել է բարեկարգման ծրագրերին Դալարիկ համայնքում

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում աջակցել է Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում բարեկարգման աշխատանքներին:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի եւ Դալարիկի համայնքապետարանի հետ համատեղ:

Դալարիկ համայնքում իրականացվել են միջոցառումներ «Դպրոցի բակ» եւ «Էկոլոգիական հեղափոխություն» ծրագրերի շրջանակներում: Բարեկարգվել է դպրոցի բակը՝ տեղադրվել են նստարաններ, կատարվել է ծառատունկ, տեղադրվել է ոռոգման համակարգ եւ վոլեյբոլի հրապարակ: Նաեւ կազմակերպվել է աղբահանություն եւ փողոցների բանուկ հատվածներում աղբամանների տեղադրում:

«ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մարզերում աջակցում է բազմաթիվ ծրագրերի ուղղված կրթական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Շրջակա միջավայրի պահպանությունը եւ համայնքների կայուն զարգացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է հիշել, որ բնության հանդեպ հոգատար եւ պատասխանատու վերաբերմունքն ամենակարեւոր բաղադրիչներից է այս գործում, իսկ մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կօգնեն մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: