11:45 | 23.10.13 | Նորություններ | 2676

ԱրմենՏել-ի բաժանորդները կարող են կանխավճարային համակարգից անվճար անցնել հետվճարային համակարգին

ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) չեղյալ է հայտարարել վճարը կանխավճարային համակարգից դեպի  հետվճարային համակարգ անցում կատարելու համար:

Պահպանելով հեռախոսահամարը՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կարող են անվճար փոփոխել հաշվարկային համակարգը՝ ընտրելով այս կամ այն սակագնային փաթեթն հետվճարային համակարգի ընտրանուց, կամ, հնարավորության դեպքում, փոխել հաշվարկային համակարգը գործող սակագնային փաթեթի շրջանակում:

Նախկինում «Հաշվարկային համակարգի փոփոխում» ծառայության սակագինը կազմում էր 500 դրամ: