17:31 | 22.10.13 | Նորություններ | 3495
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողների «Կրթական հիմնադրամ» նախագիծը: 2010 թվականից սկսած ընկերությունը վճարում է երեւանյան եւ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների 200 ուսանողի ուսման վարձը: Այս տարի նրանց թիվն ավելացել է եւս հարյուրով:
Կրթաթոշակային այս աննախադեպ նախագիծը նպատակ ունի ուսուցման ամբողջ ժամանակահատվածում ուսման վարձը հատուցելով` կրթությունը հասանելի դարձնել խոցելի խմբերում ընդգրկված այդ ուսանողներին: Այս նախագիծը նրանց կքաջալերի նոր գիտելիքներ ձեռքբերելու եւ հմտությունները կատարելագործելու հարցում, ինչպես նաեւ կօգնի բարելավել սոցիալական եւ հոգեբանական վիճակը:
«Այս նախաձեռնությունն իրականացվում է խոցելի խմբերում ընդգրկված երիտասարդներին մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ տրամադրելու եւ այդ կերպ` նաեւ երկրում աղքատությունը հաղթահարելու նպատակով: Խոշոր բիզնեսի կողմից ուսանողների ուսման վարձի վճարումը մշակույթ է, որը մենք սերմանում ենք Հայաստանում: Սա երկրի զարգացման մեջ առավել նշանակալի ներդրումներից է, եւ մենք վստահ ենք, որ ապագայում հպարտ կլինենք այդ ուսանողների ձեռքբերումներով»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: