BBC-ի տեխնոլոգիական թղթակից Ռորի Քելան-Ջոնսը փորձարկել է Google Glass ակնոցը եւ կիսվել իր տպավորություններով:
Ձայնային հրահանգների եւ ակնոցին դիպչելու միջոցով նա արել է լուսանկար, տեսաձանյագրություն, խնդրել ակնոցին թարգմանել անգլերեն արտահայտությունը ճապոներեն, ինչպես նաեւ ուղեկցել իրեն նշված վայր:
Google Glass-ը վաճառքի է հանվել ԱՄՆ-ում անցած ամիս: Ակնկալվում է, որ սարքը հասանելի կլինի ազատ վաճառքում արդեն այս տարեվերջին: Տեսախցիկով եւ Wi-Fi-ով օժտված Google Glass-ը ստեղծում է «լրացուցիչ իրականության» (augmented reality) էֆեկտ: