13:57 | 15.05.13 | Նորություններ | 1122

Տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագիրը ներկայացվել է ՀՀ նախագահին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր հայտնել է, որ Միությունը մշակել եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել Տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագիրը:

«Ծրագրի նպատակն է աջակցել ինժեներական տեխնիկական աճի տեղ չունեցող մասնագետներին Հայաստանում սեփական ձեռնարկություններ ստեղծելու հարցում:  Տեխնոլոգիական ձեռներեցությունը տարբեր խնդիրների հետ է կապված, կարծում ենք, միակ մարմինը, որը կարող է այդ ամենը համակարգել, երկրի նախագահն է»,- ասել է Կարեն Վարդանյանը:

Անդրադառնալով «ուղեղային արտահոսքին»` ԻՏՁՄ գործադիր տնօրենը նշել է, որ  «Հայաստանում այն մասնագետների մոտ 5%-ն է կազմում, իսկ պատճառները միանգամայն տարբեր են»: