ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր ընդունել է Ֆրանս Տելեկոմ - Օրանժ ընկերության ներկայացուցիչներին՝ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի գլխավորությամբ:
Ֆրանսիս Ժելիբտերը տեղեկացրել է, որ 2014թ. հունվարից Հայաստանում ներդրվելու է «Համարների տեղափոխելիության» համակարգը, նախատեսվում է նաեւ սակագների վերանայում, որոնք հնարավորություն կտան ավելի դինամիկ դարձնել ընկերության հետագա գործունեությունը, հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
«Օրանժ-ի դիրքերն օրեցօր պետք է լավանան: Մենք անում ենք հնարավորը, որ Հայաստանում գործող օպերատորների միջեւ լինի առողջ մրցակցություն, որը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել եւ սիրով աջակցել ընկերությանը ցանկացած հարցում»,- ասել է նախարարը: