14:43 | 22.04.13 | Նորություններ | 961

Երիտասարդ գիտնականները մրցանակներ ստացան ՏՀՏ ոլորտում հետազոտությունների համար

Երկու երիտասարդ գիտնականներ այսօր ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում արժանացան «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների» բնագավառում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակին:
 
Մրցանակին արժանացան  ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Աբրահամյանը` “A Recurent Method for Constructing Irreducible Polynomials over Finite Fields” աշխատանքի համար, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ Խաչատուր Թովմասյանը` “QPSK mapped OFDM signal processing on Radar applications” աշխատանքի համար:

Մրցանակը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Գարիկ Մարգարյանի նախաձեռնությամբ սահմանել է անգլիական “Rinicom Ltd” կազմակերպությունը` $1000
մրցանակային ֆոնդով:

Մրցանակային հանձնաժողովը, արժեւորելով ներկայացված աշխատանքներից երկուսը, որոշեց մրցանակը բաշխել երկուսի միջեւ` յուրաքանչյուրին հանձնելով $500: