15:16 | 19.04.13 | Նորություններ | 3955
Այսօրվանից Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմա-ի նոր սակագնային պլանին ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ:
«Այս առաջարկը հատկապես ուղղված է այն մարզերի բնակիչներին, ովքեր կարիք չունեն մեծ ծավալով ինտերնետի, այլ ցանկանում են ունենալ լավ որակի ինտերնետ՝ նորություններ կարդալու և իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ սոցիալական այլ ցանցերի միջոցով հաճախ շփվելու համար:
Նկատի ունենալով, որ մարզերի բնակիչների համար դժվար է ամսական մեծ գումար հատկացնել հեռահաղորդակցության ծառայություններին, մենք ստեղծել ենք այս հատուկ սակագնային պլանը ամսական 3500 դրամ վճարով: Այս առաջարկը հատկապես նախատեսված է փոքր քաղաքային և գյուղական համայքների բնակիչների համար: Orange Ինտերնետի մյուս առաջարկները, որոնք ներառում են գերարագ ինտերնետի փաթեթներ, շարունակելու են հասանելի լինել բոլոր գյուղերում և մեծ քաղաքներում»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: