12:28 | 19.04.13 | Նորություններ | 1441

Twitter-ը երաժշտական ծառայություն է գործարկել

Twitter միկրոբլոգերի սոցցանցը երաժշտական հավելված է գործարկել, որը կառաջարկի երաժշտություն՝ կախված թե ում միկրոբլոգին է հետեւում օգտվողը:

Երգերը կարելի է լսել անմիջապես #Music հավելվածից՝ Rdio, Spotify եւ iTunes ծառայություններով, գրում է BBC-ն:

Սոֆթը ցուցադրում է, թե ինչ երաժշտություն են լսում օգտատիրոջ ընկերները, ինչպես նաեւ առաջարկներ է անում երաժիշտների կողմից:

Ակնկալվում է, որ շուտով Twitter-ի #Music հավելվածը հասանելի կլինի iPhone-ներում ներբեռնման համար:

Android եւ Windows համակարգերով սմարթֆոնների համար #Music հավելվածը դեռեւս հասանելի չէ, բայց դրանից կարելի է օգտվել վեբ-բրաուզերների միջոցով:

Նոր ծառայությունը հասանելի է լինելու նախ Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: