17:50 | 17.04.13 | Նորություններ | 4433

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Այբ» դպրոցի ռոբոտիկայի ծրագիրը

«Այբ» ավագ դպրոցի ռոբոտիկայի թիմը հաջողությամբ մասնակցել է «Հրշեջ ռոբոտ» մրցույթին, որը կայացել է ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքի Թրինիթի քոլեջում: Թիմն ԱՄՆ էր մեկնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

Աշակերտների եւ ուսուցչի` Վազգեն Գաբրիելյանի, համատեղ ջանքերով պատրաստված «Այբսթորմ» ռոբոտն արժանացել է հատուկ մրցանակի:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես «Այբ» ավագ դպրոցի գործընկեր եւ ռոբոտիկայի ծրագրի հովանավոր, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ ռոբոտիկայի լաբորատորիայի ստեղծման, համալրման, գործունեության շարունակականության ապահովման եւ զարգացման, տեղական եւ միջազգային մրցույթներին մասնակցության համար: 
 
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Այբ» ավագ դպրոցին՝ երկրում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու իր որդեգրած ծրագրի շրջանակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է ռոբոտաշինության ոլորտի նկատմամբ երիտասարդության մոտ նկատվող հետարքրությունը խրախուսելու հարցում: Դա կարող է դրական ազդեցություն թողնել հարակից ոլորտների, ինչպես նաեւ միջազգային շուկայում մեր երկրի հեղինակության ամրապնդման եւ մրցունակության ապահովման գործում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: