Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող IBM ընկերության կենտրոնակայան:
Ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները, հայտնել են կառավարության մամլո ծառայությունում:
Ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան եւ կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը:
Աշխատանքային խումբը մինչեւ 2013թ. առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության եւ IBM-ի միջեւ կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին: