14:05 | 15.05.26 | Հոդվածներ | exclusive 2510

Ucom զրույցներ. ամբողջ թվային կյանքը՝ մեկ էկոհամակարգում

Ժամանակակից հեռահաղորդակցության շուկայում կոնվերգենտ փաթեթները դարձել են կարեւոր միտում՝ փոխելով մարդկանց թվային ծառայություններից օգտվելու ձեւը։ Դրանք միավորում են տան ինտերնետը, շարժական կապը եւ հեռուստատեսությունը՝ հնարավորություն տալով բաժանորդներին մեկ փաթեթի շրջանակում օգտվել իրենց առօրյա թվային կյանքի համար անհրաժեշտ բոլոր ծառայություններից։ 

Ucom-ն այսօր ստեղծել է եւ շարունակում է կատարելագործել այդ թվային միասնական էկոհամակարգը, որտեղ նոր սերնդի ցանցերի միջոցով միավորվել են բոլոր ծառայությունները։ ֆիքսված ցանցի լայնածավալ մոդեռնիզացիայից մինչեւ Uplay-ի զարգացում. ընկերության ռազմավարության հիմքում մեկ գաղափար է՝ ապահովել ընտանիքի ամբողջ թվային կյանքը մեկ հարթակում՝ պարզ եւ հասանելի ձեւով: 

Itel.am-ի նոր շարքում բացահայտում ենք ու ներկայացնում ոչ միայն Ucom-ի ձեռքբերումները, այլեւ դրանց հետեւում կանգնած թիմերին, նրանց մտածելակերպը, աշխատանքային մշակույթն ու այն գործընթացները, որոնք հաճախ մնում են տեսադաշտից դուրս, բայց իրականում ձեւավորում են արդյունքը։

Շարքի հաջորդ մասում զրուցել ենք Մասսայական սեգմենտի ֆիքսված/FMC & B2B մարքեթինգի բաժնի ղեկավար Ալլա  Գալոյանի, TV եւ թվային պրոդուկտների բաժնի ղեկավար Արմեն Գրիգորյանի եւ Ֆիքսված ցանցի ծառայությունների տեխնիկական աջակցման բաժնի ղեկավար Արթուր  Բալասանյանի հետ: 

Կոնվերգենցիա․ ծառայությունից դեպի կենսակերպ

«Կոնվերգենտությունը տարբեր ծառայությունների՝ հեռուստատեսության, ֆիքսված եւ շարժական կապի միավորումն է մեկ փաթեթում: Այսօր, սակայն, դա արդեն պարզապես ապրանքի կամ ծառայության առաջարկ չէ, այլ կյանքի ոճ։ Այս մոդելը ներդրվել է 2021-ին եւ արագ աճ է գրանցել։ 

Բաժանորդները համոզվեցին, որ ծառայություններն առանձին - առանձին վերցնելը ոչ միայն թանկ է, այլեւ՝ անհարմար։ Մենք առաջարկեցինք մեկ միասնական փորձառություն՝ վճարման ու կառավարման մեկ համակարգով»,- ասում է Մասսայական սեգմենտի ֆիքսված/FMC & B2B մարքեթինգի բաժնի ղեկավար Ալլա Գալոյանը։

Ալլա Գալոյանը Ալլա Գալոյանը
photo © Մեդիամաքս


Արդյունավետ եւ հարմար կոնվերգենտ փաթեթի շնորհիվ բաժանորդներն այսօր ավելի լոյալ են եւ երկարաժամկետ համագործակցում են Ucom-ի հետ։ Ծառայությունների միավորման արդյունքում ձեւավորվում է է տան ամբողջական թվային միջավայրը՝ միաժամանակ ապահովելով զգալի խնայողություն։ 

«Այս փաթեթի շնորհիվ տանը բոլորը կարող են միաժամանակ օգտվել տարբեր ծառայություններից․ մեկն աշխատում է, մյուսը՝ TV է դիտում, իսկ երեխաները զբաղվում են պլանշետներով կամ հեռախոսներով: Մենք շարունակաբարվերլուծում ենք մեր բաժանորդների նախասիրությունները եւ դրանց հիման վրա ձեւավորում մեր առաջարկները։ Մեր նպատակը միայն արագ ինտերնետ ապահովելը չէ, այլ՝ լավագույն փորձառություն ստեղծելը: Բացի այդ, մենք շարժվում ենք դեպի այլ ոլորտների հետ համագործակցություններ»,- նշում է Ալլան։

Uplay․ ամբողջ հայալեզու բովանդակությունը մեկ հարթակում եւ սպառման մշակույթի փոփոխությունը

Ucom-ի TV եւ թվային պրոդուկտների բաժնի ղեկավար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Uplay-ը վաղուց արդեն պարզապես OTT կամ հեռարձակող ծառայություն չէ։ Uplay-ի կարեւոր փոփոխություններից մեկն ավանդական TV ընկալման վերափոխումն է։

«Uplay-ը մեկ հարթակ է, որտեղ փորձում ենք հավաքել ամբողջ հայալեզու բովանդակությունը, որը հասանելի է մեզ։ Չենք մրցում որեւէ հեռարձակող հարթակի հետ, ընդհակառակը՝ հաշվի ենք առնում շուկայի փոքրությունը եւ աշխատում համագործակցել տեղական արտադրողների հետ՝ նրանց բովանդակությունը բերելով Uplay: Ունենք 200-ից ավելի TV ալիք եւ մի քանի հազար ֆիլմ ու սերիալ։ Բայց ամենակարեւորը` մեծաքանակ հայկական բովանդակություն: Նույնիսկ միջազգային ֆիլմերը բաժանորդները նախընտրում են դիտել հայերեն:

Արմեն Գրիգորյանը Արմեն Գրիգորյանը
photo © Մեդիամաքս


Ucom-ը երկար ժամանակ ընկալվում էր որպես TV հարթակ՝ սարք ես ստանում ու տանը ալիքներ դիտում։ Հիմա այլեւս այդպես չէ․ կարող ես պարզապես ներբեռնել հավելվածը Smart TV-ում կամ հեռախոսում եւ օգտվել բոլոր հնարավորություններից: Միեւնույն հաշիվը հնարավոր է օգտագործել մինչեւ 5 տարբեր սարքում: Առաջիկա թարմացումներից մեկը երեխաների համար առանձին բաժնի ներդնումն է»,- նշում է Արմեն Գրիգորյանը։

Ֆիքսված ցանցն ու «անտեսանելի» ենթակառուցվածքները

Կոնվերգենտ թվային էկոհամակարգի կառուցման համար անհրաժեշտ նախապայման որակյալ ցանցերի առկայությունն է։ Ucom-ի ֆիքսված ցանցերի ծառայությունների տեխնիկական բաժնի ղեկավար Արթուր Բալասանյանի խոսքով` վերջին տարիներին Ucom-ն իրականացնում է ֆիքսված ցանցերի խորքային մոդեռնիզացիա, որն ուղղված է ցանցի արտադրողականության, թողունակության եւ հուսալիության բարձրացմանը:

«Մոդեռնիզացիայի կարեւոր ուղղություններից մեկը նոր սերնդի IP հեռուստատեսային հարթակի ներդրումն է, որը հիմնված է IPTV եւ OTT տեխնոլոգիաների վրա: MediaKind-ի հետ համագործակցությամբ` զրոյից ներդրել ենք ամբողջ ենթակառուցվածքը՝ սերվերները, մեդիա սարքավորումները, կապուղիները, օպերացիոն համակարգերն ու անհրաժեշտ բոլոր լուծումները: Այն նախագծվել է այնպես, որ բովանդակությունը հասանելի լինի ցանկացած սարքում։ 

Արթուր Բալասանյանը Արթուր Բալասանյանը
photo © Մեդիամաքս


Առանցքային է նաեւ, Broadband Network Gateway-BNG եւ IP Core համակարգերի ամբողջական թարմացումը։ BNG-ն այն հիմնական սարքավորումն է, որտեղից սկսվում է բաժանորդի ինտերնետը։ Յուրաքանչյուր բաժանորդի համար հենց այդ համակարգում է ձեւավորվում համապատասխան պրոֆիլը` անհատական կարգավորումներով: Այդ համակարգերից ինտերնետը փոխանցվում է GPON ենթակառուցվածքով դեպի վերջնական բաժանորդ։ Մենք այս ամբողջ շղթան մոդեռնիզացրել ենք»,- պատմում է Արթուր Բալասանյանը։

Ucom-ը վերջին շրջանում ակտիվորեն ներդնում է նաեւ նոր սերնդի Wi-Fi 6 սարքավորումներ։

«Այսօր նոր բաժանորդներին տրամադրում ենք Wi-Fi 6 ONT սարքեր, որոնք ապահովում են ավելի մեծ արագություն եւ ավելի լայն ծածկույթ: Հատկապես մեծ բնակարանների եւ առանձնատների համար սկսել ենք կիրառել Mesh լուծումներ եւ ամբողջ տարածքում ապահովել կայուն ծածկույթ:

Վերջին տարիներին մուտք ենք գործել ութ նոր քաղաք եւ հազարավոր բաժանորդների ապահովել բարձր արագությամբ ֆիքսված կապով: Ցանցի ընդլայնման գործընթացը, սակայն, պահանջում է մեծ տեխնիկական ռեսուրս։ Միաժամանակ Երեւանում եւ մարզերում շարունակվում է մալուխների ստորգետնյա տեղափոխման գործընթացը։ 

Արթուր Բալասանյանը Արթուր Բալասանյանը
photo © Մեդիամաքս


Ucom-ում ամենաշատն ինձ դուր են գալիս երիտասարդ, էներգիայով լի եւ նորարար մտածողությամբ տեխնիկական թիմերը, որոնք մշտապես ձգտում են զարգացնել եւ կատարելագործել մեր ցանցերն ու ծառայությունները։ Մեր աշխատանքի ամենամեծ հաջողությունն այն է, որ օգտատերը պարզապես չի էլ մտածում, թե ինչ բարդ տեխնոլոգիական համակարգեր են աշխատում կուլիսներում՝ ապահովելով իր առօրյա կապի ու ծառայությունների անխափան աշխատանքը։

Սակայն այդ «անտեսանելի» հարմարավետության հետեւում կանգնած են տասնյակ բարձրակարգ ինժեներներ, շուրջօրյա գործող թիմեր, հազարավոր կիլոմետրերով օպտիկական ենթակառուցվածքներ եւ շարունակական մոդեռնիզացիայի ու զարգացման մեծածավալ աշխատանք։ Մենք ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ, բարձրացնում ցանցի հուսալիությունն ու թողունակությունը, որպեսզի բաժանորդը ստանա արագ, կայուն եւ ժամանակակից ծառայություններ»,- նշում է Արթուրը։

Ucom-ը ճանաչվել է N1 օպերատորը Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով եւ լավագույն ֆիքսված ցանցով ՝ Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա։

Ընթերցեք նաեւ` 

Ucom զրույցներ․ Առաջինը լինելու պատասխանատվությունն ու ճանապարհը․ Ռալֆ Յիրիկյան

Ucom զրույցներ. աշխատանքային մշակույթն ու տաղանդների ներգրավումը 

Նունե Գրիգորյան 
Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի