05:31 | 12.12.12 | Նորություններ | 3935

Երեւանում բացվել է Beeline բջջային կապի երկու կենտրոն

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Երեւանում Beeline բջջային կապի նոր կենտրոնների բացման մասին: Կենտրոնները, որոնք գտնվում են Տիգրան Մեծի պողոտա 36 եւ  Իսակովի պողոտա 3/7 հասցեներում, կաշխատեն երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:

Բաժանորդները կարող են դիմել կենտրոններ Beeline բջջային կապին վերաբերող բոլոր հարցերով` SIM-քարտերի ձեռքբերում, սակագնային փաթեթի փոփոխում, բջջային ինտերնետի միացում եւ այլն: Beeline բջջային կապի կենտրոններում հաճախորդները կարող են ձեռք բերել նաեւ բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ եւ հեռախոսային պարագաներ:

«Բջջային կապի կենտրոնները կներկայանան մեր բաժանորդների առջեւ Beeline նորացված ոճով, որտեղ հարմարավետ ցուցափեղկերի շնորհիվ հաճախորդներին դյուրին կլինի ծանոթանալ ընկերության կողմից մատուցվող ծառայություններին եւ սակագնային փաթեթներին, ձեռք բերել հեռախոս կամ այլ սարքավորում: Բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրիը չի սահմանափակվում միայն նոր բջջային կապի կենտրոնների բացումով: Արդիականացնելով գործող գրասենյակները, սպասարկող անձնակազմն անցնում է վերապատրաստման դասընթաց` Beeline բջջային կապի կենտրոններում եւ գրասենյակներում բաժանորդների սպասարկումն էլ ավելի որակյալ, օպերատիվ եւ հարամարավետ դարձնելու նպատակով», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2012թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 79 Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ եւ 5 Beeline բջջային կապի կենտրոն: Լրացուցիչ տեղեկատվություն գործող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների, ինչպես նաեւ  Beeline բջջային կապի կենտրոնների հասցեների վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքից: