07:01 | 20.11.12 | Նորություններ | 3747
ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) գործարկել է «Հայկական կամուրջներ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում Beeline բաժանորդներին ռոումինգում գտնվելիս USSD հրահանգի միջոցով Beeline բջջային կապի համակարգում նախաձեռնել մուտքային զանգ Հայաստանից:
«Հայկական կամուրջներ» նոր ծառայությունը թույլ է տալիս կապվել Հայաստանում կապի բոլոր օպերատորների բաժանորդների հետ: Զանգն անվճար է Հայաստանում գտնվող այն բաժանորդի համար, ում հետ կկապվի ռոմինգում գտնվող բաժանորդը USSD հրահանգի միջոցով, հայտնել են ընկերությունում:
«Beeline բաժանորդները կարող են բավականին խնայել ռոմինգ ծառայությունների համար` օգտվելով «Հայկական կամուրջներ» ծառայությունից: Այսպես, օրինակ, Beeline ԱՊՀ սակագնային գոտուց Հայաստան սովորական զանգ կատարելիս մեկ րոպեի արժեքը կազմում է 360 դրամ, իսկ «Հայկական կամուրջներ» ծառայությունից օգտվելիս մեկ րոպեի արժեքը նշված սակագնային գոտու համար կազմում է 200 դրամ», - նշել են ընկերությունում:
«Ձմռան տոների նախաշեմին ԱրմենՏելը պատրաստել է հատուկ առաջարկ հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են տոներն անցկացնել արտերկրում: «Հայկական կամուրջներ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեր բաժաներդներին կրճատել ռոմինգի ծախսերն անկախ նրանից, թե աշխարհի որ մասում են գտնվում: «ԱրմենՏել» ընկերության այս նախաձեռնությունը Beeline բաժանորդներին հնարավորություն է ընձեռում միշտ լինել կապի մեջ և հարազատների հետ կիսել տոնական տրամադրությունն ու վառ տպավորությունները»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Զանգ կատարելու համար ռոմինգում գտնվող Beeline բաժանորդն իր հեռախոսից պետք է հավաքի հետևյալ USSD հրահանգը` *135*374YYXXXXXX#, որտեղ YY ՀՀ կապի օպերատորների կոդն է, XXXXXX - բաժանորդի 6-նիշ հեռախոսահամարն է: Ծառայության տարիֆիկացումն իրականացվում է բաժանորդների միջև կապի հաստատման պահից` համաձայն բաժանորդի ռոումինգային գոտու մուտքային զանգերի պայմանների: